Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն իրականացնում է հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ․ ՊՆ

14:52 • 06.08.21

Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։

Հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։

Հայկական կողմից տուժածներ չկան։

 

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն իրականացնում է հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ․ ՊՆ