Ուկրաինայի ղեկավարները գալիս և գնում են, իսկ Ղրիմը եղել է, կա և կլինի ռուսական. Շոյգուն անեկդոտով է հակադարձել Զելենսկիի՝ Ղրիմի մասին հայտարարությանը

11:54 • 06.08.21

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Կրասնոյարսկում լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել է ուկրաինացի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարություններն այն մասին, որը Ղրիմն ուկրաինական է լինելու:

«Գիտեք, հին օդեսական անեկդոտ կա, երբ Սոբորկա այցելած մարդը հարց է տալիս չաշխատող շատրվանի մասին՝ ասելով. «Այստեղ շատրվան է եղե՞լ», օդեսայի բնակիչը նրան ի պատասխան ասում է. «Ինչո՞ւ եղել: Եղել է, կա և կլինի»»,- «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Շոյգուն՝ պատասխանելով համապատասխան հարցին:

«Այդպես էլ Ղրիմի հարցում է: Ուկրաինայի ղեկավարները գալիս և գնում են: Իսկ Ղրիմը միշտ եղել է, կա և կլինի ռուսական»,- հավելել է նախարարը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ իր ելույթի ժամանակ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ «Ղրիմը երբեք ռուսական չի լինի»:  

Ուկրաինայի ղեկավարները գալիս և գնում են, իսկ Ղրիմը եղել է, կա և կլինի ռուսական. Շոյգուն անեկդոտով է հակադարձել Զելենսկիի՝ Ղրիմի մասին հայտարարությանը