23-ամյա թրքուհին հայրենիքում հետապնդումների է ենթարկվում Ամստերդամի Սեքս-թանգարանում արած լուսանկարների համար
Թուրքական սոցցանցում հայտնի բլոգեր Մերվե Թաշքընը հայտարարել է, որ հայրենիքում իրեն հետապնդում են Ամստերդամի հայտնի Սեքս-թանգարանում արած «կատակ» լուսանկարների համար:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, 23-ամյա թրքուհին սեքս խաղալիքի լուսանկար էր հրապարկել, որը գնել էր թանգարանից անցյալ տարի Նիդերլանդներ կատարած այցի ժամանակ: Վերջինս ընկերների հետ գնացել էր տոնելու իր 22-ամյա տարեդարձը:
Ամիսներ անց նրան ձերբակալել են Թուրքիայում, որտեղ անպարկեշտ բովանդակությամբ հրապարակումները հանցագործություն են: Ըստ օրենքի՝ նման հրապարակում անող անձը կարող է տուգանվել կամ ազատազրկման դատապարտվել մինչև 3 տարի ժամկետով:
Նրա խոսքով՝ իրեն կանչել են դատարան՝ անպարկեշտության համար մեղադրանքով:
«Իմ նպատակը կատակներ անելն էր»,- ասել է աղջիկը, որը Instagram-ում մոտ 600 000 հետևորդ ունի:
Մերվեն հայտնել է, որ իրեն երկու անգամ ձարբակալել են հայրենիք վերադառնալուն հաջորդած մի քանի ամսվա ընթացքում: Վերջինս բացատրություն է տվել դատախազությունում, որից հետո իրեն ազատ են արձակել: Սակայն այս տարի ավելի վաղ կրկին հրավիրել են Ստամբուլի դատարան:











