Ավստրալիայում կոկորդիլոսը հարձակվել է ձուկ որսացող զինվորականի վրա

13:44 • 07.08.21

Երեք մետր երկարություն ունեցող կատարավոր կոկորդիլոսն Ավստրալիայի հյուսիս-արևելքում հարձակվել է Լոկհարթ գետում ձուկ որսացող զինվորականի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Քվինսլենդ նահանգի ոստիկանությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Պորտլենդ-Ռոդուս գյուղից ոչ հեռու, որտեղ ավստրալացի զինվորականների խումբը վրան է տեղադրել ձկնորսության նպատակով:  Զինվորականներից մեկը մտել է գետը, որտեղ նրա վրա հարձակվել է կոկորդիլոսը:

Նրանից ոչ հեռու գտնվող ծառայակից ընկերը փորձել է օգնել, համատեղ ջանքերով նրանց հաջողվել է քշել գիշատիչ կենդանուն: Սակայն զինվորականները տարատեսակ վնասվածքներ են ստացել, նրանցից մեկի մոտ կան վնասվածքներ գլխի հատվածում:

Ավստրալիայում կոկորդիլոսը հարձակվել է ձուկ որսացող զինվորականի վրա