Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացուն, որը չէր կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ

19:25 • 07.08.21

Օգոստոսի 7-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են լողացող քաղաքացու, ով ափից հեռացել է մոտ 150 մ և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ:


Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ջրափրկարարները Ա․ Մ․-ին (ծնված 2000 թ.) դուրս են բերել ջրից և մոտեցրել լողափ:


 

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացուն, որը չէր կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ