«Աշխատում ենք սովորական ռեժիմով». «Շերեմետևոյից» մեկնաբանել են տարհանման մասին լուրերը

13:26 • 07.08.21

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տարհանման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են օդանավակայանից:

«Աշխատում ենք սովորական ռեժիմով: Տարհանում տեղի չի ունենում»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ մի շարք ռուսական լրատվամիջոցներ այսօր ավելի վաղ հայտնել էին, որ «Շերեմետևոյում» տարհանում են ուղևորներին և անձնակազմին:

«Աշխատում ենք սովորական ռեժիմով». «Շերեմետևոյից» մեկնաբանել են տարհանման մասին լուրերը