Իտալիայում ձերբակալել են նեապոլիտանական հայտնի մաֆիայի պարագլխին

14:14 • 07.08.21

Իտալացի կարաբիներները Հռոմի «Չամպինո» օդանավակայանում ձերբակալել են «Կամորա» (թարգմանաբար՝ «հրոսակախումբ») նեոպոլիտանական մաֆիայի ենթադրյալ պարագլուխ Չամպինո Մարիա Լիչչարդիին:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով իտալական աղբյուրին, կինը պատրաստվում էր մեկնել Իսպանիա: Հայրենիքում Լիչչարդիին վերագրում են դրամաշորթության, խարդախության և այլ հանցագործություններ:

Վերջինս նախկինում արդեն դատապարտված եղել է. 2009 թվականի դեկտեմբերին վերջինս ազատ էր արձակվել բանտից 8 տարվա ազատազրկումից հետո:

Իտալիայում ձերբակալել են նեապոլիտանական հայտնի մաֆիայի պարագլխին