Ֆրանսիայում բողոքի համազգային օր է նախատեսվում՝ ընդդեմ սանիտարական սահմանափակումների
Ֆրանսիայի ավելի քան 150 քաղաքի բնակիչներ շաբաթ նախատեսում են բողոքի զանգվածային ակցիաներ իրականանցնել՝ ընդդեմ սանիտարական սահմանափակումների, որոնք ընդունել են երկրի իշխանությունները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:
Ամռան ընթացքում սա Ֆրանսիայում տեղի ունեցող արդեն 4-րդ խոշորագույն բողոքի ակցիան է, որի ժամանակ բնակիչներն իրենց բողոքն են հայտնում «Քովիդ-19»-ի սահմանափակումների դեմ:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որով նախատեսվում է բուժաշխատողների շրջանում պարտադիր պատվաստում իրականացնել, ինչպես նաև ընդլայնել սանիտարական անցաթղթերի կիրառումը: Առանց մնան անցաթղթի հնարավոր չի լինի օգտվել սրճարաններից կամ առևտրի կենտրոններից:










