Իսրայելը խոցել է ՀԱՄԱՍ-ի ռազմական կառույցներն՝ ի պատասխան Գազայից արձակված պայթուցիկով օդապարիկների  

12:29 • 07.08.21

 

Իսրայելական կործանիչները շաբաթ գիշեր խոցել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական ճամբարի հրթիռային համակարգը, որը տեղակայված է Գազայի հատվածում:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երկրի բանակային ծառայությանը, դա տեղի է ունեցել ի պատասխան այրվող նյութերով և պայթուցիկներով համալրված օդապարիկների արձակմանը: Նշվում է, որ օդապարիկները Գազայի հատվածից արձակվել էին Իսրայելում հրդեհներ առաջացնելու նպատակով:

Իսրայելական կործանիչները ողջ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարի և հրթիռների արձակման կայանի ուղղությամբ:

Իսրայելական ռադիոյի տվյալներով՝ օգոստոսի 6-ին Գազայի հատվածի հետ սահմանային մի շարք գյուղատնտեսական շրջաններում հրդեհներ են տեղի ունեցել:

 

 

Իսրայելը խոցել է ՀԱՄԱՍ-ի ռազմական կառույցներն՝ ի պատասխան Գազայից արձակված պայթուցիկով օդապարիկների