Լիտվայի իշխանությունները 300-ական եվրո են խոստանում վճարել անօրինական ներգաղթյալներին հայրենիք վերադառնալու համար

14:49 • 07.08.21

Անօրինական ներգաղթյալները, որոնք Ասիայի և Աֆրիկայի երկրներից Բելառուսի տարածքով հասել են Լիտվա և համաձայնել են վերադառնալ հայրենիք, Լիտվայի իշխանություններից 300-ական եվրո կստանան: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, այս մասին հայտնել է Լիտվայի ՆԳՆ կից միգրացիայի վարչության տնօրենը:

Մասնավորեցվում է, որ նման հնարավորությունից անօրինական ներգաղթյալը կարող է օգտվել միայն մեկ անգամ: «Եթե այդ մարդը նորից հայտնվի Լիտվայում, չի կարող հավակնել նպաստ ստանալուն»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը:

Աղբյուրը նշում է, որ Լիտվայում առաջարկվող գումարը շատ ավելի քիչ է, քան այն գումարը, որը ներգաղթյալները վճարում են  անօրինական միգրացիայի կազմակերիչներին իրենց տեղափոխման համար: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նման ուղևորությունը Իրաքի բնակիչներից շատերին արժեցել է 10 000 եվրո:

Տարեսկզբից Լիտվայի և Բելառուսի սահմանին ավելի քան 4000 անօրինական ներգաղթյալ է ձերբակալվել: Մայիսի վերջին Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ այլևս չի խոչընդոտելու միգրանտների տեղաշարժն իր սահմանով:

 

Լիտվայի իշխանությունները 300-ական եվրո են խոստանում վճարել անօրինական ներգաղթյալներին հայրենիք վերադառնալու համար