Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ սեփական տան բակում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների դիերը․ shamshyan.com

16:59 • 07.08.21

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյունի ձայն է լսվել և կան տեղեկություններ, որ տուժած քաղաքացիներ կան, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Ոստիկանները տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչներ 35-ամյա Գևորգ Գասպարյանի և 30-ամյա Լիանա Գասպարյանի դիերը։ Հայտնաբերվել են նաև պայթյունի հետքեր։ 


Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ամուսիններ են։ Ամուսինը զինվորական է։  Պարզվում է, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։



 

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ սեփական տան բակում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների դիերը․ shamshyan.com