Հունգարիայում ԼԳԲՏ թեմաներով գրքերն այսուհետ կվաճառվեն միայն փակ փաթեթավորմամբ

19:17 • 07.08.21

Հունգարիայում ուժի մեջ է մտել հրամանագիրը, ըստ որի՝ ԼԳԲՏ թեմաներով գրքերը հնարավոր կլինի գնել բացառապես փակ փաթեթավորմամբ, այս մասին տեղեկացնում է RT–ն։

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր կանոնները վերաբերում են միայն մանկական գրքերին և լրատվամիջոցներին։ Դրանք նաև արգելում են հրապարակային ցուցադրումն այն ապրանքների, որոնք պատկերում կամ քարոզում են սեռի փոփոխության թեման։

Բացի դրանից՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները չեն կարող մասնակցել դեռահասների համար նախատեսված հեռուստահաղորդումների կամ դպրոցական նշանակության նյութերի նկարահանմանը։

Հունգարիայում ԼԳԲՏ թեմաներով գրքերն այսուհետ կվաճառվեն միայն փակ փաթեթավորմամբ