Տոկիոյում անհայտ տղամարդը հարձակվել է գնացքի ուղևորների վրա՝ ցանկանալով սպանել «երջանիկ կանանց»
Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է գնացքի ուղևորների վրա և 10 մարդու վիրավորել: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ճապոնական պետական լրատվամիջոցին, տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ «բորբոքվել է տեսնելով երջանիկ տեսք ունեցող կանանց և ցանկացել է սպանել նրանց»:
Ոստիկանությունը ձեռրաբակալել է 36-ամյա տղամարդուն: Հաղորդվում է, որ վիրավորներից մեկի վիճակը ծանր է, մյուսները թեթև վնասվածքներ են ստացել:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տղամարդը նշել է, որ ուրախ կանանց սպանելու ցանկություն իր մոտ առաջ է եկել 6 տարի առաջ: Այլ մանրամասներ ոստիկանները չեն հաղորդել:










