Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհվել է նույն ընտանիքի 12 անդամ, այդ թվում՝ 6 երեխա

16:13 • 08.08.21

Աֆղանստանի արևելքում՝ Պակտիա նահանգում, նույն ընտանիքից 12 մարդ է զոհվել ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով, գրում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով զոհերի բարեկամներից մեկին: 

Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել շաբաթ. մեքենան, որում եղել է ընտանիքը, պայթեցվել է: Պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ վեց երեխա: Եվս երկու երեխա վիրավորվել է:

Պակտիայի նահանգապետի մամուլի գրասենյակը «Թալիբան» շարժման զինյալներին է մեղադրել պայթյունի համար: