Հազարավոր մարդիկ լքել են Աթենքի արվարձանը տարածվող անտառային հրդեհների պատճառով (տեսանյութ)
Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել Հունաստանի մայրաքաղաք Աթենքի արվարձան Տրակոմակեդոնեսը, այն բանից հետո, երբ ուժեղ քամին տարածել է անտառային հրդեհները, որոնք այրել են տներ, գրում է The Guardian-ը:
Ավելի քան 50 անտառային հրդեհներ են այրվում Հունաստանում, քանի որ երկրին հարվածել է վերջին 30 տարիների ընթացքում ամենասաստիկ շոգը:
Տասնյակ հազարավոր ակր անտառներ, տներ և շինություններ ավերվել են, ինհչի ֆոնին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խոստացել է արմատական փոփոխություն կատարել կլիմային առնչվող հարցերում երկրի մոտեցման մեջ:










