Տոկիոյում մեկնարկել է Օլիմպիական խաղերի փակման արարողությունը (ուղիղ միացում)

16:03 • 08.08.21

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթանում է Օլիմպիական խաղերի փակման պաշտոնական արարողությունը: 

2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերը մեկնարկել էին հուլիսի 23-ին: Դրանց մասնակցել է շուրջ 12 500 մարզիկ, որոնք պայքարում էին 33 մարզաձևերում 339 մեդալի համար:

Խաղերն ի սկզբանե պետք է տեղի ունենային դեռ 2020 թվականին, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգվել էին մինչև այս ամառ:

Տոկիոյում մեկնարկել է Օլիմպիական խաղերի փակման արարողությունը (ուղիղ միացում)