Թրամփի հաշվարկով՝ կորոնավիրուսից կարող էր 100 միլիոն մարդ մահանալ, եթե չլինեին պատվաստանյութերի ստեղծման հարցում իր ջանքերը

12:04 • 08.08.21

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաշվարկով՝ մինչև 100 մլն մարդ կմահանար կորոնավիրուսից, եթե չլինեին իր վարչակազմի ջանքերը՝ ուղղված հակակորոնավիրուսային պատվաստանյութերի ստեղծումն արագացնելուն:

Ինչպես նշում է Yahoo News-ը, այս  մասին Թրամփն ասել է Fox News-ի եթերում:

Նախկին նախագահի խոսքով, եթե չլիներ Operation Warp Speed-ը՝ իր վարչակազմի  նախաձեռնությունը՝ պատվաստանյութեր արագ մշակելու համար՝ հասարակությանը կորոնավիրուսից պաշտպանելու նպատակով, ապա այժմ մահվան ցուցանիշները կլինեին մեկ դար առաջ տեղի ունեցած իսպանական գրիպի մահացության ցուցանիշների պես:

«Կարծում եմ, որ եթե մենք Թրամփի կառավարման օրոք պատվաստանյութով հանդես չգայինք, կարող էր 100 միլիոն մարդ մահանալ, ինչպես 1917 թվականին»,-ասել է Թրամփը՝ հիշեցնելով իսպանական գրիպի մասին:

Հայտնի է, որ կորոնավիրուսային համավարակից ամբողջ աշխարհում մահացել է մոտ 4,3 մարդ, իսկ ԱՄՆ-ում՝ ավելի քան 616 000-ը:

 

 

Թրամփի հաշվարկով՝ կորոնավիրուսից կարող էր 100 միլիոն մարդ մահանալ, եթե չլինեին պատվաստանյութերի ստեղծման հարցում իր ջանքերը