Ինդոնեզիայում ժայթքել է Մերապի հրաբուխը (տեսանյութ)

16:19 • 08.08.21

Ինդոնեզիայի Ճավա կղզում ժայթքել է Մերապի հրաբուխը: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Այսօր առավոտյան հրաբխի խառնարանից բարձրացել է մոխրի հսկայական սյուն, որը ծածկել է մի քանի բնակավայր: Հրաբխից լավայի ժայթքում նկատվել է առնվազն յոթ անգամ:

Իշխանությունները հրաբխից 5 կիլոմետր հեռավորության վրա բնակվող բնակիչներին խնդրել են լքել իրենց տները:

Ինդոնեզիայում ժայթքել է Մերապի հրաբուխը (տեսանյութ)