ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օգոստոսի 9-ին կժամանի Հայաստան

12:33 • 08.08.21

Օգոստոսի 9-10-ը Հայաստանում է գտնվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև այց ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օգոստոսի 9-ին կժամանի Հայաստան