Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենասաստիկ անտառային հրդեհներից մեկի ավերիչ հետևանքները՝ ֆոտոշարքով
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող Դիքսի անտառային հրդեհը, որը նահանգի պատմության մեջ երկրորդ խոշորագույնն է, ավերել է տներ, գրասենյակներ և մի ամբողջ պատմական քաղաք:
Կրակն այժմ զբաղեցնում է 187 562 հա մակերես: Ըստ վերջին տվյալների՝ հրշեջներին հաջողվել է մարել դրա 21 տոկոսը միայն: Հրդեհը շարունակվում է արդեն 23 օր: Ըստ իշխանությունների՝ կա չորս անհետ կորած:
Ստորև ներկայացնում ենք Daily Mail-ի ֆոտոշարքը, որտեղ ցուցադրված են Դիքսի անտառային հրդեհն ու դրա հետևանքները.



















