Հնդկաստանի հյուսիսում ավելի քան 350 գյուղ է հեղեղվել գետերում ջրի մակարդակի բարձրացման պատճառով (տեսանյութ)

10:55 • 09.08.21

Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի 21 շրջանում առնվազն 357 գյուղ է հեղեղվել տեղատարափ անձրևների պատճառով, որոնք այդ տարածաշրջանում մոլեգնել են անցյալ շաբաթ: Ինչպես օգոստոսի 9-ին հաղորդել է NDTV հեռուստաալիքը, ամենից շատ տուժել են Համիրպուրի և Ջալունի շրջանները:

Հեղեղումների պատճառը ջրի մակարդակի բարձացումն է Գանգես և Յամունա գետերում՝ հզոր մուսոնային տեղատարափ անձրևների հետևանքով:

Նահանգի կառավարության աղբյուրների տվյալներով՝ 97 գյուղ կամ տուժած բնակավայրերի ընդհանուր թվի մեկ երրորդը լիովին կտրված է արտաքին աշխարհից: Իշխանությունները սկսել են տուժած բնակավայրերի բնակիչների տեղափոխումն անվտանգ շրջաններ:

Ներկայում Հնդկաստանում շարունակվում է մուսոնային անձրևների սեզոնը: Վերջին երեք շաբաթում տեղատարափ անձրևների և հեղեղումների հարուցած միջադեպերի պատճառով, տարբեր գնահատումներով՝ Հնդկաստանում զոհվել է շուրջ 400 մարդ:

 

Հնդկաստանի հյուսիսում ավելի քան 350 գյուղ է հեղեղվել գետերում ջրի մակարդակի բարձրացման պատճառով (տեսանյութ)