«Անհրաժեշտության դեպքում Բելառուսում ոչ միայն ռազմակայան կլինի, այլ կտեղակայվեն ՌԴ բոլոր զինված ուժերը». Լուկաշենկո

18:08 • 09.08.21

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է, որ անհրաժեշտության դեպքում ռուսական բանակը կտեղակայի երկրի տարածքում: Ինչպես նշում է ԲԵԼՏԱ-ն, նա այդ մասին ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Անհրաժեշտության դեպքում այստեղ ոչ միայն ռազմակայան կլինի, այլ այստեղ կտեղակայվեն Ռուսաստանի Դաշնության բոլոր զինված ուժերը: Ինչ պայմանների դեպքում`նոր համաշխարհային պատերազմ սանձազերծելու վտանգի դեպքում», - ասել է Բելառուսի առաջնորդը:

Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ ՆԱՏՕ-ի բազմաթիվ բազաներ գտնվում են ԵՄ-ում և արևմտամետ երկրներում, որոնցից մի քանիսը միջուկային զենք ունեն: Ըստ նախագահի՝ ամենափոքր սպառնալիքի դեպքում դրանք կբերվեն մարտական պատրաստության: Սակայն, երբ խոսքը վերաբերում է Բելառուսում ռուսական ռազմակայանների տեղակայմանը, Արևմուտքը նյարդայնանում է:

Պետության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս փուլում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Բելառուսի համար ձեռնտու չէ Բելառուսում ռուսական բազաների տեղակայումը, դրանում բացարձակապես ոչ մի իմաստ չկա:





«Անհրաժեշտության դեպքում Բելառուսում ոչ միայն ռազմակայան կլինի, այլ կտեղակայվեն ՌԴ բոլոր զինված ուժերը». Լուկաշենկո