«Մենք երբեք չենք լքի Վիեննայի միջուկային բանակցությունները». Իրանի ԱԳՆ

13:42 • 09.08.21

Թեհրանը չի լքի Վիեննայի միջուկային գործարքի շուրջը բանակցությունները՝ կառավարության փոխվելու պատճառով՝ նոր նախագահ Էբրահիմ Ռայիսիի իշխանության գլուխ անցնելու ֆոնին: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Մենք երբեք չենք լքի Վիեննայի բանակցությունները: Իրանում տեղի է ունենում իշխանության ժողովրդավարական փոփոխում, և դա փոփոխություններ է մտցնում գործադիր իշխանության կազմում»,- մեջբերում է նրա խոսքը Fars News Agency-ն:

«Արմենպրես»-ը նշում է, որ Վիեննայում ապրիլից ընթնում են բանակցություններ Իրանի և միջազգային հնգյակի (Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի) միջև իրանական միջուկային համաձայնագիրն իր սկզբնական տեսքով վերականգնելու խնդրի շուրջը: Կողմերը քննարկում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման, Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև գործարքին ԱՄՆ-ի վերադարձման հարցերը:

Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակից պետությունների ներկայացուցիչերը նաև առանձին կոնսուլտացիաներ են անցկացնում ԱՄՆ-ի պատվիրակության հետ՝ առանց Իրանի: 

«Մենք երբեք չենք լքի Վիեննայի միջուկային բանակցությունները». Իրանի ԱԳՆ