Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

09:45 • 09.08.21

Օգոստոսի 9-ին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայի ափերի մոտ, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության՝ էպիկենտրոնը գտնվել է Բլաֆ քաղաքից 1576,8 կիլմետր դեպի հարավ-արևմուտք և Դանիդին քաղաքից 1708 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք:

Օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի, ավերածությունների կամ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություն չի ստացվել:

Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել