ԱՄՆ-ն Սիրիայից Իրաք է տարել նավթով լի 80 բենզատար
Ամերիկյան ուժերի ավտոշարասյունն Իրաք է տարել 80 ավտոցիստեռն՝ սիրիական նավթով: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտնել է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով մի տեղական աղբյուր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ըստ գործակալության տվյալների՝ «Էլ Վալիդ» անցակետով ամերիկացիներն Իրաքի տարածք են տեղափոխել բեռնատարների շարասյուն, որի կազմի մեջ էին մտնում նավթով 80 ավտոցիստեռններ, ինչպես նաև այլ փոխադրամիջոցներ, այդ թվում՝ բեռնատար սառնավտոներ:
Նշվում է, որ ավտոշարսյունն ուղեկցել է ամերիկյան զրահատեխնիկա: Համանման դեպք է եղել օգոստոսի 5-ին, երբ ամերիկացիները «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» օգնությամբ հենց նույն հսկիչ անցակետով Իրաք են տեղափոխել նավթով 25 բենզատարներ:
Բացի դրանից, ինչպես ավելի վաղ նշել է SANA-ն, հուլիսի 11-ին նրանք Սիրիայից տարել են ցորենով 24 բեռնատար, հուլիսի 4-ին Իրաք են ուղակել ցորենով 45 բեռնատար և նավթով բենզատարներ, իսկ մեկ օր առաջ՝ նավթով ևս 37 ցիստեռն:










