Կոտայքի մարզում բախվել են BMW-ն ու «Վեոլիա Ջրի» ВАЗ 2121-ը. վերջինս գլխիվայր շրջվել է․ shamshyan.com

20:16 • 10.08.21

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արտակ Հակոբյանի վարած BMW մակնիշի և Միքայել Հովհաննիսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com–ը։

Բախման հետևանքով ВАЗ 2121-ը գլխիվայր շրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ ВАЗ 2121-ը հաշվառված է «Վեոլիա Ջրի» հաշվեկշռում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

Կոտայքի մարզում բախվել են BMW-ն ու «Վեոլիա Ջրի» ВАЗ 2121-ը. վերջինս գլխիվայր շրջվել է․ shamshyan.com