Չինացի դիվանագետը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սպառնում է Ասիայի կայունությանը
Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիային (ԱՍԵԱՆ) առընթեր ՉԺՀ-ի դեսպան Դեն Սիցզյունը քննադատել է ամերիկյան դիվանագիտության մեթոդները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Պառլամենտսկայա գազետա»-ն:
ԱՄՆ-ը զբաղվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տարբեր բլոկների ստեղծմամբ, որոնց ձևավորումը տանում է քաղաքական լարվածության աճի, Դեն Սիցզյունը հայտարարել Է The Paper նորությունների պորտալին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ներկայում Վաշինգտոնը զբաղված է այսպես կոչված ասիական ՆԱՏՕ ստեղծելով, որի մեջ պետք է մտնեն Ճապոնիան, Ավստրալիան և Հնդկաստանը: Այդ հայեցակարգի հետագա զարգացումը կարող է լրջորեն վնաս հասցնել տարածաշրջանային խաղաղությանը և Հարավ-Արեւելյան Ասիայի կայունությանը, «Պառլամենտսկայա գազետա»-ն հաղորդում է չինացի դիվանագետի կարծիքը: Վաշինգտոնն ակտիվորեն միջամտում Է ուրիշ պետությունների ներքին գործերին և ճնշում գործադրում տարբեր երկրների կառավարությունների վրա, շարունակել է Դեն Սիցզյունը:
Վերջապես, ԱՄՆ-ը միջազգային համաժողովները, այդ թվում՝ Հարավ-Արեւելյան Ասիայում անցկացվողները, հետեւողականորեն օգտագործում է բացառապես իր աշխարհաքաղաքական օրակարգը առաջ տանելու համար, հավելել Է ԱՍԵԱՆ-ին առընթեր ՉԺՀ-ի դեսպանը: Այդ մոտեցումը մասնակիցներին հեռացնում է այնպիսի գործնական հարցերի քննարկումից, ինչպիսին վերականգնումն Է կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակից հետո, եւ խանգարում Է պետությունների միջև նորմալ փոխգործակցությանը, կարծում Է դիվանագետը:
Վերջերս Ասիայում տեղի ունեցած միջազգային համաժողովներում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հայտարարությունները հաստատում են Վաշինգտոնի կարգավիճակը՝ որպես տարածաշրջանում հանգստության գլխավոր խախտողի, ընդգծել Է Դեն Սիցզյունը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերակեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանին եւ Չինաստանին մեղադրել է ԱՄՆ-ին վարկաբեկելու մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:










