Կոնգրեսին Թրամփի հարկային հայտարարագրերի հանձնման հարցը կլուծեն նոյեմբերի 8-ին. CNN

14:26 • 10.08.21

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը չի կարողանա երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրերը Կոնգրեսին հանձնել մինչև նոյեմբեր: Օգոստոսի 9-ին այդ մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ դաշնային դատարանը պլանավորում է նրա հայտարարագրերն ԱՄՆ-ի օրենսդիր մարմնին հանձնելու դեմ Թրամփի փաստաբանի առարկությունները լսել նոյեմբեի 8-ին:

Մինչ այդ գործի վերաբերյալ ոչ մի կարգի կարևոր որոշումներ չեն սպասվում: Ավելի վաղ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, որը նաև կատարում է գլխավոր դատախազության գործառույթները, որոշել էր հանրապետականի հարկային հայտարարագրերը հանձնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եկամուտների և ծախսերի կոմիտեին: Թրամփի փաստաբան Ռոնալդ Ֆիսքեթին դեմ է հանդես եկել այն հիման վրա, որ «գործում չկան որևԷ խախտման վկայություններ»:

Թրամփը զանազան պատրվակներով հրաժարվել է հրապարակել իր հարկային հայտարարագրերը, թեև նրա քաղաքական ընդդիմախոսները տակվին 2016 թվականի նախագահական մրցարշավի ժամանակներից են նրանից պահանջել անել դա: Կանոնավորող մարմինները կատարում են նրան պատկանող ընկերությունների գործունության ստուգումներ: Նախկին նախագահի խոսքով՝ այդ պատճառով տեղեկատվություն հրապարակել հարկային մասհանումների վերաբերյալ ցանկալի չէ:

The New York Times թերթը 2020 թվականի սեպտեմբերին հանդես է եկել պնդումնեով, որ իր լրագրողները ծանոթացել են Թրամփի՝ ավելի քան 20 տարվա հարկային հայտարարագրերին: Դրանցից իբր հետևում է, որ 2016 և 2017 թվականներին նա միագումար եկամտահարկ է վճարել 1,5 հազար դոլարի չափով: Թրամփը հայտարարել է, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: 

Կոնգրեսին Թրամփի հարկային հայտարարագրերի հանձնման հարցը կլուծեն նոյեմբերի 8-ին. CNN