Վաշինգտոնում դեռահասաներին անվճար AirPods-ներով «կկաշառեն» պատվաստման դիմաց. Gizmodo
Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը հայտարարել է, որ այս հանգստյան օրերից սկսած՝ կորոնավիրուսի դեմ պատվաստված 12-17 տարեկան դեռահասներն անվճար Apple AirPods ականջակալներ կստանա, գրում է gizmodo.com-ը:
Բացի այդ, դեռահասներն ամեն շաբաթ մասնակցելու են խաղարկության, որի շրջանակում կարող են շահել iPad՝ ականջակալներով (յուրաքանչյուր շաբաթ կլինի ութ հաղթող), ինչպես նաև՝ քոլեջում սովորելու նպատակով 25.000 դոլարի չափով կրթաթոշակ:
Դեռահասների պատվաստումը կտևի 2021 թվականի օգոստոսի 7-ից սեպտեմբերի 30-ը: Ընդ որում, օգոստոսի 30-ին կսկսվեն լրացուցիչ մրցանակների շաբաթական խաղարկությունները:










