Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը մեկ գիշերում «ջրի տակ» է անցել (լուսանկարներ)
Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը մեկ գիշերում «ջրի տակ» է անցել ամռանը հազվադեպ պատահող հեղեղի պատճառով, գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ Վենետիկում «բարձր ջուրը» տարօրինակ երևույթ չէ:
Սակայն հեղեղումները տեղի են ունենում աշնանն ու ձմռանն: Ուստի ամռան հեղեղումն անակնկալ է եղել:
Քաղաքի բնակիչներն ու հյուրերը, մինչև ծնկները հայտնվելով ջրում, պարել ու զվարճացել են, իսկ երեխաները՝ խաղացել:


















