Ալժիրում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 65-ի. Al Jazeera

17:45 • 11.08.21

Ալժիրում անտառային հրդեհների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է մինչեւ 65: Օգոստոսի 11-ին այս տվյալները հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով ալժիրյան աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես օգոստոսի 10-ին տեղեկացրել է Ալժիրի Հեռուստահաղորդումների ազգային ծառայությունը, անտառային հրդեհները մոլեգնում են երկրի միանգամից մի քանի նահանգներում՝ Ջիջել, Սեթիֆ, Բեջայա, Աննաբա, Թեբեսա, Բլիդա, Բուիրա, Բումերդես, Գելմա և Խենշելա:

Տարածաշրջանային իշխանությունների կարծիքով՝ բռնկման օջախների հայտնվելու պատճառ է դարձել շոգը, սակայն չի բացառվում, որ հրդեհների մի մասը կարող է արհեստական ծագում ունենալ: Կրակի մարման գործում օգնություն են ցույց տալիս ալժիրցի զինվորականները:

Ալժիրում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 65-ի. Al Jazeera