Կալիֆոռնիայում մոլեգնող «Դիքսի» անտառային հրդեհն ավելի քան 950 շենք է ոչնչացրել կամ վնասել հուլիսի կեսերից ի վեր (լուսանկարներ)

11:03 • 11.08.21

Կալիֆոռնիայի նահանգում «Դիքսի» անտառային հրդեհը հուլիսի կեսերից ի վեր ոչնչացրել կամ վնասել է 954 շենք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին այդ մասին հայտնել է նահանգի հրշեջ վարչությունը: Վարչության տվյալներով՝ կրակը լիովին ոչնչացրել է 893 շենք, և ս 61 շինության վնաս Է հասցվել:

«Դիքսի»-ն գրեթե չորս շաբաթվա ընթացքում ընդգրկել է 487 հազար ակր (197 հազար հեկտար) անտառ, դարձել է կրակի ամենամեծ առանձին օջախը Կալիֆոռնիայում ևւ երկրորդ ամենաընդարձակ անտառային հրդեհը նահանգում դիտարկումների ամբողջ ժամանակամիջոցում: Այժմ այն զիջում է լոկ այն համալիր հրդեհին, որը մոլեգնել էր անցյալ տարվա օգոստոսին: Ներկայումս հրշեջներին հաջողվել է մեկուսացնել բռնկման օջախի սոսկ 25 տոկոսը: CNN հեռուստաալիքի տվյալներով՝ սպառնալիքի տակ է գտնվում շուրջ 16 հազար կառույց: Ընդամենը նահանգում արձանագրվել է անտառային հրդեհների 11 խոշոր օջախ, դրանց մարմամբ զբաղվում է 9600 մարդ, Կալիֆոռնիայի իշխանությունները կարգադրել են տարահանվել 12 հազար բնակիչների:

Օդերևութաբաններն այս շաբաթ անձրևներ չեն կանխատեսում, սակայն քամու պոռթկումները, որոնք անցյալ շաբաթ նպաստում էին կրակի արագ տարածմանը, կհանդարտվեն: Սպասվում է, որ անտառային հրդեհները բացասական ազդեցություն կգործեն 16 նահանգների վրա, մասնավորապես, կվատանա օդի որակը, վնաս կրած տարածքների բնակիչները մշուշաքող կնկատեն և խանձահոտ կզգան: 

Dixie Fire in Northern Sierra explodes to size larger than Los Angeles, 3rd  largest in California state history - ABC7 San FranciscoDixie Fire explodes to largest blaze in U.S., third largest in California  historyThe Dixie Fire Has Destroyed Most Of Greenville, California : NPRDixie Fire torches homes, intensifies as blazes batter U.S. West | KTLAEight missing as massive Dixie fire rages in northern California | Reuters

 

Կալիֆոռնիայում մոլեգնող «Դիքսի» անտառային հրդեհն ավելի քան 950 շենք է ոչնչացրել կամ վնասել հուլիսի կեսերից ի վեր (լուսանկարներ)