Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

15:27 • 11.08.21

Թուրքիայի Մուղլա նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը: 

Երկրաշարժի օջախը գտնվել է  4,3 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դատչա շրջանից 46,42 կիլոմետր հեռավորության վրա:

Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների, զոհերի և վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում:



Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել