Ժամանակավորապես կդադարեցվի Շիրակի մարզի որոշ գյուղերի, Աջափնյակի Սիլիկյան թաղամասի մի հատվածի գազամատակարարումը

10:46 • 12.08.21

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Արևշատ, Սպանդարյան գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Ժամանակավորապես կդադարեցվի Շիրակի մարզի որոշ գյուղերի, Աջափնյակի Սիլիկյան թաղամասի մի հատվածի գազամատակարարումը