Հունաստանի ափերի մոտ բրիտանական նավ է խորտակվել. փրկարարները փորձում են դուրս բերել ուղևորներին

13:24 • 12.08.21

Բրիտանական դրոշի ներքո նավարկող նավը խորտակվել է Հունաստանի Միլոս կղզու ափերի մոտ, փրկարարական աշխատանքներ են ընթանում 17 ուղևորին փրկելու համար, հայտնում է Հունաստանի առափնյա պահպանությունը:

Ինչպես նշում է standard.co.uk-ը, մի քանի նավ և ռազմածովային ուժերի ուղղաթիռ օգնում են փրկարարական աշխատանքներին:

Վթարի հանգամանքները հայտնի չեն, և մանրամասներ չկան, թե ինչ տեսակի նավի մասին է խոսքը:

 
 

Հունաստանի ափերի մոտ բրիտանական նավ է խորտակվել. փրկարարները փորձում են դուրս բերել ուղևորներին