Կուրիլյան կղզիների մոտ 1 օրում 6 երկրաշարժ է գրանցվել

11:26 • 12.08.21

Անցած մեկ օրվա ընթացքում սեյսմոլոգները գրանցել են մինչև 5,0 մագնիտուդ ուժգնությամբ 6 երկրաշարժ Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մոտակայքում (Սախալինի շրջան), գրում է ng.ru-ն:

Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում:

Վեց երկրաշարժի ուժգնությունը տատանվել է 2,5-ից 5,0-ի սահմաններում:

Ըստ սեյսմոլոգների ՝ տեղի բնակիչները չեն զգացել ցնցումները: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:

Կուրիլյան կղզիների մոտ 1 օրում 6 երկրաշարժ է գրանցվել