Վորոնեժում ավտոբուսի պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 19-ը տուժած (տեսանյութ)

09:47 • 13.08.21

ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Վորոնեժում ավտոբուսի պայթյունից մեկ մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ երթուղային ավտոբուսի պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան։

Դեպքի վայրում աշխատել են փրկարարներն ու իրավապահները։ Քրեական գործ է հարուցվել անվտանգության կանոններին չահամապատասխանող աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու հոդվածով։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաղորդել է, որ դիտարկվում են միջադեպի պատճառների տարբեր վարկածներ։ Համացանցում հայտնվել է պայթյունի պահի տեսանյութը։

Վորոնեժում ավտոբուսի պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 19-ը տուժած (տեսանյութ)