Անկարայում անկարգություններ են. սիրիացիների վրա հարձակումների հետևանքով տասնյակ ձերբակալվածներ կան (տեսանյութեր)

12:57 • 13.08.21

Թուրքական իշխանությունները ձերբակալել են 76 մարդու՝ Անկարայի՝ մեծ թվով սիրիական բնակչություն ունեցող թաղամասի վրա կատարված զանգվածային հարձակման առնչությամբ, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի մայրաքաղաքի ոստիկանությունը:

Ինչպես նշում է Ahval-ը, ոստիկանությունը քաղաքացիներին հորդորել է «ուշադրություն չդարձնել սադրիչ լուրերին և հրապարակումներին սոցիալական ցանցերում և օգնել անվտանգության ուժերին»:

Չորեքշաբթի ամբոխը գրոհել է սիրիացիների տները և ձեռնարկությունները Անկարայի Ալթընդաղ բանվորական շրջանում, որտեղ երկու օր առաջ երկու երիտասարդ թուրք տղամարդ վիրավորվել էր տեղի թուրքերի և սիրիացիների միջև ծեծկռտուքի ժամանակ։

Չորեքշաբթի գիշեր ոստիկանները փորձել են կանգնեցնել փողոց դուրս եկած հարյուրավոր մարդկանց։ Տեսանյութերից մեկում, որը նկարահանվել է անկարգությունների ժամանակ, երևում է, թե ինչպես է սպաներից մեկն ուղղորդում ամբոխին և խորհուրդ տալիս՝ ինչպես վարվել։

Թուրքիայում փախստականների հարցի շուրջ լարվածությունը պահպանվում է արդեն մի քանի տարի, թուրքական հասարակությունը վերջերս ավելի բացահայտ է արտահայտում փախստականների և միգրացիայի դեմ տրամադրություններ, ինչպես նաև ավելի քիչ ոգևորություն է դրսևորում արտերկիր զորք ուղարկելու առնչությամբ:

 

 
 

Անկարայում անկարգություններ են. սիրիացիների վրա հարձակումների հետևանքով տասնյակ ձերբակալվածներ կան (տեսանյութեր)