Վրաստանում համաճարակաբանական իրադրությունը շարունակում է մնալ բարդ

13:54 • 13.08.21

Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 50 937 թեստ. 30 325-ը՝ հակամարմինների, 20 612-ը՝ ՊՇՌ-թեստ, հայտնաբերվել է վարակման 5359 նոր դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Stopcov.ge. կառավարական կայքը:

Համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 471 685 դեպք: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 50 192-ի, նրանցից 6635-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1327-ի վիճակը ծանր է, նրանցից 326-ը միացված է արհեստական շնչառության սարքին:

3409 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 40 148 մարդ բուժընթաց է անցնում տանը: Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված կանոնները չպահպանելու համար վերջին երեք օրվա ընթացքում տուգանվել է 23 օբյեկտ, հաղորդել է Վրաստանի աշխատանքի տեսչությունը: 23 տուգանվածներից 11-ը իրավական անձինք են, 12-ը՝ ֆիզիկական: Հայտնաբերված կրկնակի խախտումների պատճառով աշխատանքի տեսչությունը փակել է մի քանի օբյեկտ: Համավարակի պայմաններում սահմանված ռեգուլյացիաների խախտումների համար ֆիզիկական անձինք տուգանվում են երկու հազար լարի (648 դոլար), իսկ իրավական անձինք՝ տասը հազար լարի (3250 դոլար):

 

Վրաստանում համաճարակաբանական իրադրությունը շարունակում է մնալ բարդ