ԱՄՆ-ում երեխան տանը լիցքավորված ատրճանակ է գտել ու պատահաբար սպանել մորը
ԱՄՆ-ում երեխան տեսազանգի ժամանակ պատահաբար կրակել է իր 21-ամյա մոր վրա: Այս մասին գրում է NBC News-ը` մանրամասնելով, որ Ֆլորիդայի բնակչուհի Շամայա Լինը մահացել է գլխին հրազենային վնասվածք ստանալուց հետո:
Ոստիկանություն է զանգահարել Zoom-ում տեսաժողովի մասնակիցներից մեկը: Տղամարդը կնոջ սենյակում երեխա է տեսել, ապա կրակոց լսել, որից հետո Լինն ընկել է նրա մեջքի վրա:
Ոստիկանության տվյալներով՝ երեխան պատահաբար բնակարանում լիցքավորված ատրճանակ է գտել: Ենթադրվում է, որ զենքը պատկանել է նրա հորը:










