Բրիտանական Պլիմուտում հրաձգության կասկածյալը տառապում էր «կանանց համար գրավիչ չլինելու» հանգամանքից (լուսանկարներ, տեսանյութ)

15:24 • 13.08.21

Բրիտանական Պլիմուտում հրաձգության կասկածյալը՝ 23-ամյա Ջեյք Դևիսոնը, բոդիբիլդեր էր, որը չափազանց ծանր էր տանում անձնական կյանքում հաջողություն չունենաու, կանանց համար գրավիչ չլինելու փաստը, գրում է Daily Mail-ը:

Նա անընդհատ բողոքում էր ընկերուհի չունենալուց: Բրիտանացին մի առիթով բողոքել է, որ իր կյանքում փոփոխություն չկա և որ ինքը «առաջվա պես, գրողի տարած, ճարպոտ, տգեղ կույսն է»:

Հրաձգությունից մի քանի շաբաթ առաջ արված յութուբյան տեսանյութում կասկածյալը նկարագրել է, թե ինչպես է «ինքը պարտվել կյանքին» և իր խնդիրների համար մեղավոր է նշում ընկերուհու բացակայությունը:

Հուլիսի 28-ի իր վերջին տեսանյութում կասկածյալը 11 րոպե խոսել է այն մասին, թե ինչպես է իր կյանքը կանգնել, մինչ ինքը պայքարում է կանանց գրավելու կամ նիհարելու համար:

Հիշեցնենք, որ Պլիմուտում հրաձգության միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում ՝ կասկածյալը, հայտնել են Դևոնի և Քորնուոլի ոստիկանները:

«Հաղորդվում է վեց զոհի, այդ թվում՝ կասկածյալի մասին ... Երկու կին և երկու տղամարդ մահացել են տեղում: Մեկ այլ տղամարդ, ենթադրաբար հարձակվողը, նույնպես մահացել է տեղում: Բոլորը, ենթադրաբար, մահացել են հրազենային վնասվածքներից», - հայտնել է ոստիկանությունը Facebook- ում:

Ոստիկանությունը դեռ չի հայտնում միջադեպի պատճառների մասին, սակայն չի դիտարկում ահաբեկչության վարկածը կամ այլ կասկածյալների հավանական ներգրավվածությունը: Նախաքննությունը շարունակվում է:

Jake Davison who shot multiple people and then himself last night was a YouTuber who ranted about being a 'fat ugly virgin'Rambling virgin Davison said he hoped working out would help him lose weight and become more attractive to womenA gigantic forensics tent on Biddick Drive as police arrive to gather evidence at one of the most shocking shootings in British historyThe Hazardous Area Response Unit (HART), National Police Air Service and around three air ambulances race to the scene in North Prospect, Plymouth, after the gunman opened fire in Biddick Drive just after 6pm