«Թալիբան»-ի ներկայացուցիչը բացատրել է Աֆղանստանի քաղաքների արագ նվաճումը

13:13 • 13.08.21

Աֆղանստանի մի շարք խոշոր քաղաքների արագ անցումը «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո վկայում է երկրի ժողովրդի շրջանում նրան աջակցելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտարարել է խմբավորման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը:

Նրա խոսքով՝ «Աֆղանստանի նահանգները կամավոր ընդունում են թալիբների իշխանությունը. նրա խոսքով, նրանց կողմից «չկա ուժի ոչ մի կիրառում»: «Աֆղան ժողովուրդը ցանկանում է լինել մեզ հետ և ողջունում է մեզ, դրա մասին վկայում է երկրի խոշոր քաղաքների արագ անկումը»,-խոսնակ Նայիմը հայտարարել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին:

Թալիբների քաղաքական գրասենյակի խոսնակը նշել է, որ շարժումը իշխանության գալուց հետո մտադիր է հավասարակշռված հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ, հայտարարելով, որ «Թալիբան»-ը խնդիրներ չունի հարևան երկրների հետ»:

Աֆղանստանում առաջին տարին չԷ, որ շարունակվում է կառավարական ուժերի դիմակայությունը «Թալիբան» արմատական շարժման դեմ, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական և սահմանային շրջանները և հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:

Էսկալացիան տեղի է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը ՌԴ ԱԳ նախարարը համարել է Վաշինգտոնի առաքելության ձախողման ընդունում Աֆղանստանում: Թալիբներն օգոստոսի սկզբին 2016 թվականից ի վեր առաջին անգամ վերցրել են երկրի 34 նահանգներից մեկի վարչական կենտրոնը: Դրանից հետո, նրանք հայտարարել են ևս տասից ավելի վարչական կենտրոններ վերցնելու մասին, մարտական բախումները շարունակվում են: Այդ ֆոնի վրա արևմտյան ԶԼմ-ներում հայտնվել է տեղեկատվություն, վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզության աղբուրների, որ թալիբները կարող են ամիսների ընթացքում շրջափակել և նույնիսկ վերահսկողության տակ վերցնել Քաբուլը: