Թբիլիսիում ժայռի մի մասը փլուզվել է. մոտակա շենքի բնակիչները տարհանվել են

11:51 • 13.08.21

Ուրբաթ գիշեր Թբիլիսիի հյուսիսում ժայռի մի մասը փլուզվել է, մոտակա տասը հարկանի շենքի բնակիչները տարհանվել են երկրորդ սողանքի սպառնալիքի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անցած գիշեր Թբիլիսիի Սաբուրթալո շրջանում ժայռի մի մասը փլուզվել է: Հարակից տարածքում գտնվող տասնհարկանի շենքի բնակիչները ստիպված են եղել գիշերել հյուրանոցում:

Ինչպես հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը, մասնագետները կուսումնասիրեն Լորտկիպանիձե փողոցի ժայռը, որից հետո կսկսվեն ամրացման աշխատանքները: Ժայռի փլուզումը տեղի է ունեցել շինարարական աշխատանքների պատճառով, այժմ դրանք ամբողջությամբ դադարեցվել են:


Թբիլիսիում ժայռի մի մասը փլուզվել է. մոտակա շենքի բնակիչները տարհանվել են