Ադրբեջանական բանակում հրետանային ստորաբաժանումների զորավարժություններ են անցկացվում

11:39 • 14.08.21

Ադրբեջանական բանակի հրթիռային և հրետանակային ստորաբաժանումներում զորավարժություններ են իրականացվում՝ մարտական կրակահերթերով:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, զորավարժություններն անցկացվում են 2021 թվականի մարտական պատրաստվածության ծրագրի համաձայն: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ուսումնավարժանքների ընթացքում հրետանային ստորաբաժանումները կենտրոնացման շրջաններում տեղակայվելուց հետո զբաղեցնում են կրակային դիրքերն ու մարտական հրաձգություններ իրականացնում:

Ադրբեջանական բանակում հրետանային ստորաբաժանումների զորավարժություններ են անցկացվում