Կանադան պատրաստ է ընդունել շուրջ 20 հազար փախստականի Աֆղանստանից
Կանադայի իշխանությունները մտադիր են ընդունել Աֆղանստանի շուրջ 20 հազար քաղաքացու խոցելի խմբերից, որոնք փախստականի կարգավիճակում են հայտնվել այդ երկրում ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների գործողությունների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարարության մամուլի ծառայությունը:
«Մինչ «Թալիբանն» Աֆղանստանում ավելի մեծ տարածքներ է սկսում գրավել, ավելի մեծ թվով աֆղանների կյանքը սպառնալիքի տակ է հայտնվում, շատերը փախչում են երկրից: Աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարար Մարկո Մենդիչինոն, ազգային պաշտպանության նախարար Հարջիթ Սինկխ Սաջանը և արտգործնախարար Մարկ Գարնոն հայտնել են, որ Կանադան կընդունի 20 հազար աֆղանի, ովքեր թալիբների սպառնալիքի տակ են»,- հայտնել են նախարարությունից:
Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան գրավելու մասին:










