Հրապարակվել է Թուրքիայում հրշեջ ինքնաթիռի կործանման տեսանյութը

17:09 • 14.08.21

Թուրքիայի Անտառտնտեսության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ երկրի արևելյան հատվածում  հրշեջ ինքնաթիռ է վթարի ենթարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է  ՏԱՍՍ գործակալությունը,  Be-200 ինքնաթիռը  վթարի է ենթարկվել Մարաշ (Քահրամանմարաշ) քաղաքում:

Թուրքիայում վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է ութ անձ: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ` ինքնաթիռում եղել է ռուս 5 զինծառայող ու 3 թուրք, որոնք հանդիսացել են անտառային տնտեսության աշխատակիցներ:

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է կործանվում ինքնաթիռը։

Հրապարակվել է Թուրքիայում հրշեջ ինքնաթիռի կործանման տեսանյութը