Հնդկաստանում սողանքի հետևանքով 19 մարդ է մահացել  

11:12 • 14.08.21

 

Հնդկաստանի Հիմաչալ-Պրատեշ նահանգի Կիննաուր շրջանում սողանք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացածների թիվը հասել է 19-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Հաղորդվում է, որ սողանքը տեղի է ունեցել չորեքշաբթի մայրուղու վրա, ինչի հետևանքով փլատակների տակ մի քանի մեքենա էր հայտնվել, այդ թվում՝ ավտոբուս և բեռնատար: Տեղի իշխանությունների տվյալներով՝ ավտոբուսում 40 ուղևոր է եղել:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ կենտրոնական կառավարությունը պատրաստ է օգնություն հատկացնել տեղի իշխանություններին:

Հնդկաստանում սկսվել է մուսոնային անձրևների շրջանը, որոնց հետևանքով հաճախ սողանքներ են և փլուզումներ են տեղի ունենում:

Հնդկաստանում սողանքի հետևանքով 19 մարդ է մահացել