Քարվաճառում Ադրբեջանի ԶՈւ մեքենա է կողաշրջվել. 2 զինվորական մահացել է  

11:24 • 14.08.21

 

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Քելբաջարում (Քարվաճառ) ԶՈւ մեքենա է շրջվել, ինչի հեևանքով 2 զինծառայող է մահացել:

Հայտնի է, որ մահացածներից մեկը սերժանտ Անար Ջաֆարովն է, որի լուսանկարը հրապարակվել է: Հաղորդվում է, որ Ջաֆարովը ծնունդով Եվլախի շրջանից է, իսկ երկրորդ զինվորականը՝ Մինգեչաուրի շրջանից: Վերջինս լեյտենանտ Հասանլը Էլդար Մուշվիգօղլուն է:

Քարվաճառում Ադրբեջանի ԶՈւ մեքենա է կողաշրջվել. 2 զինվորական մահացել է