Պաշտոնական. Ջեկոն՝ Ինտերի ֆուտբոլիստ

12:01 • 15.08.21

Իտալական «Ռոմայի» արդեն նախկին հարձակվող Էդին Ջեկոն դարձել է «Ինտերի» ֆուտբոլիստ, հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր: Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, «Ինտերը» տրանսֆերի դիմաց գումար չի վճարել: Եթե «Ինտերը» դուրս գա ՉԼ-ի հաջորդ խաղարկության խմբային փուլ, «Ռոմային» կվճարի 1.5 մլն եվրո:

Ջեկոն արդեն ընկերական խաղի է մասնակցել՝ մրցելով Կիևի «Դինամոյի» հետ և հասցրել է դառնալ գոլի հեղինակ:

 


Պաշտոնական. Ջեկոն՝ Ինտերի ֆուտբոլիստ