Կոտայքում Mitsubishi-ն բախվել է գովազդային երկաթե սյանը, կա վիրավոր․ shamshyan.com  

19:58 • 15.08.21

 

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 69-ամյա Սամվել Ստեփանյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ-ին դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված գովազդային երկաթյա սյանը, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդ Ս․ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

Կոտայքում Mitsubishi-ն բախվել է գովազդային երկաթե սյանը, կա վիրավոր․ shamshyan.com